Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ հայտնիներ, ովքեր նկարահանվել են համբույրի տեսարաններում

ЛАЙФ

Եթե առաջ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կամ դերասանուհիներն են համարձակ դարձել կամ էլ մտածում են համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան: Չգիտես ինչի Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝  ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:

 Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

 Համբույրի տեսարանները, կարելի է ասել սկսվեց  Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ ցույց տվեց մյուս դերասանուհիներին, ովքեր մինչ այս խուսափում էին:

 

Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում  խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝  Եկատերինա Ստրիժենովայի:

 

 Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար, քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր.  «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»:

Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկը ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն է Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր.« Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:

Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով».  այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:

 

 

Հովհաննես Ազոյան  և  Ռոզի Ավետիսովա

Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:

 

Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանը իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ օրեր առաջ կայացավ «Սկոտչ և Վիսկի» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին ոչ միայն համբուրվեց  Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում էր նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա  համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց  այսպես. «Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերվում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է մատուցվում և արդարացված է: Այնսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ, ապա հրաժարվել նման դերերից՝ սխալ է»:

Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան

Սոս Ջանիբեյանն էլ, այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու համբուրեց նրան:

 

Սոսը հիմա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց էմոցիաները:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию