Թուրքական ընկերությունները կբողոքարկեն գազի մատակարարումը կրճատելու «Գազպրոմ»- ի որոշումը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական գազային ընկերությունները մտադիր են դատական կարգով բողոքարկել դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը՝ իր անանուն աղբյուրների վկայակոչմամբ:
«Թուրքական պարբերականի զրուցակցի խոսքով՝ թուրքական ներմուծող ընկերությունները ձգտում են առավելագույնս դրական ելքով լուծում գտնել ստեղծված իրավիճակից, սակայն եթե դա հնարավոր չլինի, ապա գործը կուղղվի միջազգային արբիտրաժային դատարան», - ընգծել է վերջինս:
Փետրվարին Bloomberg գործակալությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը հղումով հաղորդել էր, որ «Գազպրոմը» 10%-ով նվազեցրել է թուրքական մասնավոր ներմուծող ընկերություններին գազի մատակարարման ծավալները: Ըստ գործակալության հաղորդագրության՝ նման որոշում էր ընդունվել այն բանից հետո, երբ թուրքական ընկերությունները հրաժարվել էին գազի դիմաց ավելի բարձր սակագին վճարել: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել էին բանակցությունների շարունակման և կայուն պայմանագրային հարաբերությունների պահպանման մտադրության մասին:



