Հայտնիներ, ովքեր հաջողության հասնելու համար ստիպված են եղել բազմաթիվ դժվարություններ հաղթահարել
ЛАЙФԿյանքում նպատակներ իրագործելու և երազանքներին հետևելու համար ոգևորություն և խրախուսանք է անհրաժեշտ, և հենց այդ ոգեշնչումն է, որն օգնել է հայտնիներից ոմանց՝ ինքնուրույն հարթել իրենց ճանապարհը դեպի աստղային կարիերա:
Ինչպես ներկայացնում է Viralnova.com-ը՝ հակառակ տարածված կարծիքին՝ ոչ բոլոր հայտնիներն են հարստության մեջ ծնվել, համբավի հասնելու համար նրանցից շատերը երկար ճանապարհ են անցել: Ասում են՝ ցանկացած արհեստ յուրացնելու համար 10000 ժամ է անհրաժեշտ: Ստորև ներկայացված անձինք կարողացել են դա անել:
1. Սելին Դիոն
Սելինը նախքան Գրեմիի մրցանակակիր երգչուհի դառնալը սովորական երեխա էր՝ իր կանադաֆրանսիական ընտանիքում 14 երեխայից մեկը: Նրա ծնողները ամենօրյա պայքար էին մղում կյանքի հետ՝ հոգալու իրենց ընտանիքի կարիքները: Այժմ Սելինը Գրեմիի հնգակի մրցանակակիր է՝ տարեկան 400 մլն դոլար եկամտով:

2. Ջիմ Քերի
Շատերի կողմից սիրված կատակերգու Ջիմ Քերին մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ: Նրա մանկության ընթացքում ընտանիքն ապրում էր Volkswagen –ի մեքենա-տնակի մեջ, որը տեղակայված էր հենց այն գործարանի առաջ, որտեղ աշխատում էին նրա ծնողները: Մինչ հաջողության հասնելը Քերին ամենացածր վարձատրվող աշխատանքներ է կատարել, անգամ անօթևան է եղել որոշ ժամանակ:

3. Լեոնարդո ԴիԿապրիո
Հոլիվուդ ժամանելուն պես իր երազանքների հետևից գնացող աղքատ Լեոն բազմաթիվ դժվարությունների է բախվել նախքան հաջողության հասնելը: Նա անգամ ընկել է որոշ մութ կերպարների ու հանցագործների ձեռքը: Այժմ դերասանի ունեցվածքը գնահատվում է 200 մլն դոլար:

4. Օփրա Ուինֆրի
Իր նեկայիս 2.7 մլրդ դոլար ունեցվածքով Օփրան հաջողության հասնելու իր ճանապարհն է անցել: Նա մեծացել է աղքատության մեջ՝ Միսիսիպիի փոքրիկ ագարակներից մեկում, որտեղ ապրում էր տատիկի և միայնակ մոր հետ: Օփրան նաև սեռական բռնության է ենթարկվել 9 տարեկանում՝ բարեկամի կողմից: Չնայած կյանքի բոլոր հարվածներին ու դժվարություններին՝ Օփրան հաջողությամբ է պսակել մեդիա-ոլորտի ամենահայտնի անձնավորություններից մեկը դառնալու իր ձգտումը:

5. Առնոլդ Շվարցնեգեր
Նախքան հայտնի կինոդերասան և նահանգապետ դառնալը Առնոլդ Շվարցնեգերը աղքատ ներգաղթյալ էր Ավստրիայից: Նա ստիպված է եղել մուրալ և պարտքով գումար խնդրել իր առաջին՝ աղյուսների բիզնեսն սկսելու համար, որից ստացված միջոցներով նա ֆինանսավորում էր իր բոդիբիլդինգի կարիերան:




