Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ.«Ժողովուրդ»
ПОЛИТИКА«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:
«Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»:
Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում եւ ինչպես ինքն է ասում՝ «հանգստանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



