Վենեսուելայում ընդդիմությունը նախագահի պաշտոնաթողության համազգային արշավ Է հայտարարել
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի ընդդիմությունը որոշում Է ընդունել համազգային արշավ սկսել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար: Այս մասին, հայտարարել Է Դեմոկրատական միասնության դաշինքի (ԴՄԴ) գլխավոր քարտուղար Խեսուս Տոռեալբան: Այս խորհրդարանական կոալիցիան միավորում Է չավեսականների (հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի հետեւորդների) եւ գործող գործադիր իշխանության քաղաքական ընդդիմախոսներին:
«Վենեսուելայում ավելի ու ավելի պարզորոշ Է դառնում այս կառավարությունը հեռացնելու անհրաժեշտությունը, եւ այդ պատճառով Էլ մենք սկսում ենք մշտական նիստ՝ որոշելու այն ռազմավարությունը, որը մեզ թույլ կտա նվաճել իշխանությունը»,- Տոռեալբայի խոսքը մեջբերում Է Diario la Verdad թերթը:
Քաղաքական գործչի համոզմամբ՝ գործողությունների ծրագիր Է անհրաժեշտ «Մադուրոյին Միրաֆլորեսից (պետության ղեկավարի պաշտոնական նստավայրից) վռնդելու եւ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



