Հռոմում անցկացված երթի մասնակիցներն իրենց համերաշխություն են հայտնել ճնշված կանանց
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապի հորդորով Իտալիայի մայրաքաղաքի պատմության մեջ առաջին անգամ Խաչերթ Է անցկացվել ի համերաշխություն այն կանանց հետ, որոնք մարմնավաճառության, բռնությունների եւ սոցիալական այլ բացասական երեւույթների զոհ են դարձել:
Աղոթքի եւ համերաշխության այդ ակցիան կազմակերպվել Էր Հովհաննես 22-րդի անվան ազդեցիկ կաթոլիկական համայնքի կողմից, որը 1968 թվականին հիմնել Է հոգեւորական Օրեստե Բենցին: Վատիկանի ռադիոն նշում Է, որ Խաչերթն անցկացվել Է Թթասիրության հոբելյանի շրջանակներում, որպեսզի ամբողջ հասարակության ուշադրությունը դարձվի Իտալիայում հաճախ լռության մատնվող, բայց շատ տարածված խնդրի վրա:
Տեղի հետազոտողները ներկայացնում են տարբեր թվեր, բայց դրանք բոլորն Էլ տպավորիչ են. այդ երկրում մարմնավաճառության զոհերի թիվը 75 հազարից մինչեւ 120 հազար Է: Նրանց 65 տոկոսը հարկադրված Է մարմնավաճառությամբ զբաղվել փողոցում, նրանց 37 տոկոսը 13-ից մինչեւ 17 տարեկան անչափահասներ են: Մեծամասնությունը Նիգերիայից են, Ռումինիայից, Ալբանիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Չինաստանից: Մարմնավաճառությունը ծաղկում Է նաեւ այն 9 միլիոն «հաճախորդների» շնորհիվ, որոնք ամսական 90 մլն եվրոյի շրջանառություն են ապահովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



