Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն երեք մարդ Է զոհվել, եւս ութն անհայտ կորած են համարվում Մեքսիկայի Սան Խուան Բաուտիստա Տուկստեպեկ քաղաքում եկեղեցու տանիքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, հայտնել Է El Universal պորտալը՝ հղում անելով Օահակայի նահանգի իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր քսան վիրավորների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 3-ի ցերեկը: Իշխանությունների տվյալներով՝ տեղում աշխատում են փրկարարների ու բժիշկների խմբերը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, տաճարը վերակառուցվում Էր, եւ տանիքի փլվելու պահին շենքի ներսում բանվորներ են եղել, տարբեր տվյալներով՝ 30-ից մինչեւ 40 մարդ:
Ըստ վերջին տվյալների՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 21-ից մինչեւ 50 տարեկան 18 տուժածներ. նրանց մեծ մասը գանգուղեղային վնասվածքներ են ստացել եւ կոտրվածքներ:
Ներկայում անհետ կորածներին գտնելու աշխատանքներ են կատարվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



