Կնոջ կյանքի նպատակները
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ցանկացած մարդու կյանքում նպատակն է որոշում նրա զարգացման ուղին: Կնոջ կյանքի նպատակները տարբերվում են տղամարդու նպատակներից: Բացի անձնական ծրագրերից կան նաև ընդհանուր նպատակներ, որոնք արտացոլում են կանանց ցանկությունները:
Առայսօր շատ կանանց համար գլխավոր նպատակը մնում է հաջող ամուսնությունը: Լինել լավ կին, բավարարել իր տղամարդու ցանկությունները և դրանից հաճույք ստանալ ուզում են բոլորը: Սակայն կնոջ նպատակները չեն սահմանափակվում միայն ընտանեկան օջախի պահապան լինելով:
Երկրորդ բնական ցանկությունը ցանկացած կնոջ մոտ մայր դառնալն է, ինչը թելադրվում է բնության կողմից ներդրված մայրական բնազդով: Հանուն դրա կինը զոհում է ամեն ինչ, կարիերա, կազմվածք, կենսաոճ, իսկ երբեմն նույնիսկ տղամարդուն:
Մասնագիտական կարիերան նույնպես շատ կարևոր է կնոջ համար, ինչպես ընտանիքը, երեխաները: Ներկայիս կինը մտահոգված է իր կարիերայով: Այդ նպատակի իրագործման համար կինը կարող է զոհել անգամ իր ընտանիքը:
Սովորել կառավարել մարդկանց և հասնել դրված նպատակներին՝ հասնելով հաջողության նաև անձնական կյանքում: Մարդկանց կառավարելու ունակությունը (հատկապես տղամարդկանց) կանանց օժտում է մեծ ուժով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



