Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի Օլիմպիական խաղերին իր մասնակցությունը
СПОРТԱշխարհարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի օլիմպիական խաղերին իր մասնակցությունը: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճանաչված գեղասահորդը:
«Այս հարցն այս պահին ես չեմ մեկնաբանում: Ժամանակ կա, պետք է ամբողջովին վերականգնեմ առողջությունս, և եթե ելույթ ունենալու ցանկություն ունենամ, կտեսնեք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Եվգենի Պլյուշչենկոն, ով Հայաստանում է` մասնակցելու «Սառույցի թագավորները» սառցե շոուին:
Պլյուշչենկոյի խոսքով` ինքը սիրում է մասնակցել մրցումների: «Սիրում եմ այնտեղ տիրող մթնոլորտը, ադրենալինը, բայց նաև սիրում եմ հանգիստ աշխատանքը` ինչպես շոուները»,-շեշտեց նա:
2018 թվականի Օլիմպիական խաղերը Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը: Նա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



