Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած է եղել ոչ միայն հայ տղամարդը, այլև հայ կինը

ОБЩЕСТВО

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարությունում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր նախարար Սեյրան Օհանյանը: Միջոցառմանը մասնակցում էին  զինված ուժերում միաժամանակ ծառայություն իրականացնող երեք զինծառայողների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ, կին զինծառայողներ և ազատամարտիկներ, կին պատգամավորներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նախարարության աշխատակազմի անունից  շնորհավորեց ներկաներին կանանց միջազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Նայելով այս գեղեցիկ դեմքերին և ժպիտներին՝ միանշանակ հասկանալի է, որ հայ ժողովուրդը իր պատմությունը կերտել և այսօր էլ կերտում է մեր գեղեցիկ կանանց՝ մեր մայրերի, մեր քույրերի հետ միասին: Դժվար է թե գտնվի մեկ այլ ժողովուրդ, որ կարողանա այդքան գեղեցիկ կերպով կանանց միջազգային տոնը ներկայացնել որպես նրանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշը՝ դարձնելով այս տոնը միամսյակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ իզուր չէ, որ հայ կնոջ մեծարման տոնակատարությունն առաջինը սկսում է հենց պաշտպանության նախարարությունը,  հայկական բանակը, որովհետև բանակը տղամարդկանց մի մեծ հասարակություն է, որը իր մեջ կրում է ողջ սերն ու հարգանքը կնոջ նկատմամբ, զգում է նրանց ջերմությունը, ուստի առաջին արտահայտությունը պետք է լինի հենց բանակի ողջ անձնակազմի կողմից: «Հայկական բանակը մեծ ճանապարհ է անցել: Յուրաքանչյուր հայի շուրթերից հնչած հայկական բանակ արտահայտության ակունքներում մենք պետք է տեսնենք ահռելի, դժվար, չարքաշ, պատերազմական ու մա րտական գործողություններով անցած ճանապարհ, որի ակունքներում կանգնած է եղել ոչ միայն հայ տղամարդը, այլ նաև հայ կինը: Այդպես եղել է մեր ողջ պատմության ընթացքում: Թվում է՝ հայ կինը խորհրդանիշ է միայն հայկական ընտանիքի ջերմության, բայց մեր պատմությունը թույլ է տալիս ասել, որ կինն անհրաժեշտության դեպքում վերցրել է զենքը և տղամարդու հետ կրել ու կռել է մեր ամբողջ պատմությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայկական բանակը մի ամբողջական կերպար է, որը ներկայացնում է հասարակության բոլոր ուղղությունները, ներառում է հասարակության բոլոր խավերին: «Իզուր չէ, որ այս միջոցառմանը հրավիրված են մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները: Այսօր մեզ հետ են տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մայրեր, ովքեր մեզ համար դժվար ժամանակներում իրենց որդիներին ուղարկել են հայրենիքը պաշտպանելու: Եվ հենց նրանց որդիների հերոսության և անձնազոհության շնորհիվ մենք կարողացանք տանել հաղթանակներ, ապահովել մեր ժողովրդի այսօրվա խաղաղ արարումը: Այստեղ են մայրեր, ում որդիները ոչ միայն արցախյան ազատամարտի, այլ նաև հետպատերազմյան տարիների ոչ պատերազմ, ոչ խաղաղություն  իրավիճակում, հիմք ընդունելով ավագ եղբայրների, հայրերի և պապերի սխրագործությունները, իրենց քայլերով ապահովեցին այսօրվա մեր խաղաղ արարումը: 
Այսօր այս դահլիճում ներկա այդ մայրերից շատերը իրենց ուսերի վրա կրել են շատ դժվարություններ, բայց այսօր նորից ոգևորված շարունակում են իրենց գործունեությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի խաղաղ արարման»,- հավելեց նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ պատվոգրերով, շնորհակալագրերով  ու մեդալներով պարգևատրեց կին ազատամարտիկների, հայրենական մեծ պատերազմի կին վետարանների, բանակում միաժամանակ երեք որդի ունեցող զինծառայողների մայրերի, բանակում աշխատող կանանց, ՀՀ ՊՆ կին աշխատակիցների, բանակի զարգացման գործում ներդրում ունեցած հասարակական կազմակերպությունների կին ղեկավարների: Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?