Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իրեն որևէ մեկը չի կարող թոշակի ուղարկել
ОБЩЕСТВОՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվելու իրեն թոշակի ուղարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, Մադուրոն նման հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան ընդդիմության սպառնալիքների, թե հարկավոր է իշխանությունների մնալ-չմնալու հարցը դնել հանաքվեի:
«Ինձ այստեղից որևէ մեկը չի վռնդի, ինչպես որ որևէ մեկը չի կարող ձեզ վռնդել ձեր տներից»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը: Ավելի վաղ Մադուրոն դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ որպես բարի կամքի դրսևորում պատժամիջոցները վերացնելու խնդրանքով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



