Մթության պատճառով դադարեցվել են Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքները
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի փրկարարական վարչության փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Սևանա լճում ձկնորսությունից չվերադարձած անձանց որոնումը: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Նախարարությունը մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացել, որ մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):
Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



