Նախագահը Ռոբերտ Հարությունյանին նշանակել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ Ռոբերտ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Ռոբերտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



