Արտարժույթների փոխարժեքները հայաստանյան բանկերում մարտի 5-ի դրությամբ
ЭКОНОМИКАՀՀ առևտրային բանկերում այսօր՝ մարդի 5-ի դրությամբ, արտարժույթներն ունեն հետևյալ փոխարժեքները։ Ըստ Rate.am կայքի՝ ԱՄՆ մեկ դոլարը գնվում է նվազագույնը 488 դրամով և վաճառվում 492.50 դրամով։ Մեկ դոլարը գնվում է առավելագույնը 490 դրամով և վաճառվում 493 դրամով։ Միջինը մեկ դոլարը գնվում է 488.94 դրամով և վաճառվում 492.95 դրամով։
Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 528 դրամով և վաճառվում 541 դրամով։ Առավելագույնը մեկ եվրոն գնվում է 537 դրամով և վաճառվում 548 դրամով։ Մեկ եվրոն միջինը գնվում է 532.70 դրամով և վաճառվում 543.50 դրամով։
Ռուսական ռուբլու դեպքում պատկերը հետևյալն է. մեկ ռուբլին գնվում է նվազագույնը 6.55 դրամով և վաճառվում 6.80 դրամով։ Առավելագույնը մեկ ռուբլին գնվում է 6.68 դրամով և վաճառվում 7 դրամով։ Մեկ ռուբլին միջինը գնվում է 6.62 դրամով և վաճառվում 6.90 դրամով։