Հայտնի հաղորդավարուհու ամուսինն անհետացել է՝ նրա թանկարժեք մեքենաները հետը տանելով
ЛАЙФՌուս հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ իր երկու մեքենաներն անհետացել են՝ Mercedes եւ Hyundai Solaris մակնիշի։ Նա ասել է, որ ենթադրում է, որ մեքենաները տարել է իր ամուսինը՝ գործարար Անդրեյ Տրոշչենկոն, ում գտնվելու վայրը նույնպես անհայտ է։

Զույգն ամուսնացել էր անցած տարի, սակայն վերջերս նրանց հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ «Չէի ցանկանա այս ամենը թատրոնի վերածել, ինձ համար տհաճ ու ցավալի է։ Ես դստերս հետ հանգստի էի մեկնել, ու այդ ժամանակ Անդրեյը հեռացել է տնից։ Նա ինձ հաղորդագրություն էր թողել, որ հեռանում է ինձնից։ Ես չեմ տխրում, պատրաստվում եմ ամուսնալուծվել, բայց մեքենաներն իմն են»,- ասել է հաղորդավարուհին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



