Առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երիտասարդին վրաերթի ենթարկած ավտոմեքենան փախուստի է դիմել
ОБЩЕСТВОՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 16-ին՝ ժամը 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 15-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնի («Երեւան մոլ») ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



