Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ծնունդդ շնորհավոր, Հայո՛ց Սպարապետ

БЛОГ

Մանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վազգեն Զավենի Սարգսյանը (մարտի 5, 1959, Արարատ և Արարատ - հոկտեմբերի 27, 1999, Երևան), հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր։

Վազգեն Սարգսյանը ծնվել է ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։

1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ Վ.Սարգսյանի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից. հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները[3]։ Արամ Սարգսյանը կուսակցական գործիչ է, ով Վ.Սարգսյանի սպանությունից հետո զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը հայտնի է, որպես հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու
Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սակայն նրա դերակատարության մոտիվացիան միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը, իսկ մյուս մասի համար նա համարվում է «Սպարապետ» և ՀՀ ԶՈՒ հիմնադիր։

ՀՀՇ կուսակցության, որի անդամ էր նաև Վազգեն Սարգսյանը, իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի նկատմամբ ոտնձգություններն ու դավադրությունները, որի հետ ուներ լուրջ հակասություններ։ ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների և վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասությունները այնքան էին սրվել, որ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախորոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին։ Այս դեպքերից հետո իշխանությունների կողմից անմիջապես Վազգեն Սարգսյանի հրամանով սկսեց ձերբակալությունների շարք, որի հետևանքով ՆԳՆ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ) հայտնվեցին ՀԱԲ-ից ազատամարտիկներ Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի Անկախության բանակից Սամվել Մարգարյանն ու նրա քույր Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի Անկախության բանակից՝ Դավիթն ու Սպարտակը, «Վրիժառու» ջոկատի հրամանատար սարիթաղցի Վրեժ Ղազարյանը, ՀԱԲ-ի հազարապետ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արծրուն Ավետիսյանը և շատ ուրիշներ:

Շահումյանի անկումը և Վ.Սարգսյանի հասցեին մեղադրանքներ:
1992 թ.-ի հուլիսի 13-ին հայկական կողմը ունեցավ Արցախյան պատերազմի ամենամեծ կորսուտը՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջան) անկուՄ։ Այս անհաջողության մասին հայ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում շրջանառվում են տարբեր տեսակետներ, սակայն ամենից տարածվածը այն է, որ Շահումյանի անկումը պայմանավորված է այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի դավաճանությամբ։ Այս մասին Երևանում հայտարարել է նաև Շահումյանի անկումից անմիջապես հետո մայրաքաղաք ժամանած Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանը՝ կատարվածը անվանելով պետական մակարդակով իրագործված դավաճանություն։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ «երեկոյան ինձ հետ կապվել է Վազգեն Սարգսյանը, հրաման տվել ականազերծել այս ու այն համարակալված կետերը՝ չհայտնելով, թե ինչու: Ականազերծման հաջորդ օրըն իսկ նկատեցինք, որ ճիշտ այդ կետերով առաջ են շարժվում հակառակորդի զրահամեքենաները: Բացի Վազգենից ուրիշ ոչ ոք չգիտեր այդ կետերի մասին, ու հակառակորդը միայն հենց այդ ականազերծված կետերով է առաջ շարժվել: Այնուհետև երբ փորձեցինք կապվել Վազգենի հետ, պատահաբար լսեցինք նրա և ադրբեջանցի հրամանատարի զրույցը»։ Շ.Մեղրյանը նաև պատմել է, որ երբ ռազմամթերքը վերջանալիս է եղել, կապվել են Վազգեն Սարգսյանի հետ ու խնդրել, որ տանկեր ուղարկեն ու որ դադարեցնեն թիկունքի գյուղերի հայաթափման գործընթացը, վերջինս պատասխանել է, որ տանկերը պահում է Երևանի պաշտպանության համար, ինչպես կարող են, թող այնպես էլ պաշտպանվեն:

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևելյան մասում Ադրբեջանի ներսում անկլավային կարգավիճակով գտնվող Արծվաշեն համայնքը, որի կենտրոնն էր Արծվաշեն գյուղը շուրջ 40 քառ. կմ տարածքով 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հայկական զինուժի այս անհաջողության առնչությամբ շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, որոնցից ավելի տարածվածը այն է, որ ՀՀ-ին պատկանող հողակտորը դիտավորությամբ հանձնվել է ադրբեջանցիներին։ Այս համատեքստում շրջանառվող անուններից մեկն էլ Արծվաշենի անկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Սարգսյանն է։ Ըստ բազմաթիվ պնդումների՝ հենց Վազգեն Սարգսյանի անմիջական հրամանով է նախ Արծվաշենի պաշտպանությունը թուլացվել և հետո այն հանձնվել ադրբեջանցիներին։ Համաձայն փաստավավերագրական հուշագրությունների՝ Արծվաշենի անկումից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մարտերում բարձր մարտունակություն ցուցաբերած Մասիսի ջոկատի մարտիկներին հեռացնում է գյուղից՝ նրանց փոխարինելով դեռևս զինվորական նախապատրաստություն չանցած Վանաձորի գնդի ու Արագածի եզդիական ջոկատների նորակոչիկներով։ Նորակոչիկների ջոկատների կողմից դիրքերը զբաղեցնելուց մի քանի ժամ անց սկսվում է ադրբեջանական զինուժի գրոհը, որի հետևանքով հայկական կողմը ունենում է մեծ թվով կորուստներ:

«Արծիվ-մահապարտների» կազմավորումը
«Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի հեռուստաելույթից հետո, որի ժամանակ նա կոչով հանդես եկավ հասարակության առջև և առաջարկեց ստեղծել 500 անձից բաղկացած ստորաբաժանում։ Այն ձևավորվեց ՀՀ տարբեր շրջաններից հավաքագրված կամավորներից, որոնց հրամանատար նշանակվեց Ա․ Պետրոսյանն (ընդհանուր համակարգող) ու Հ․ Հովսեփյանը։ Գումարտակը մասնակցել է մի շարք ռազմագործողությունների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի տարբեր բնակավայրերում։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3», «Արծիվ-33» ջոկատները, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում նույնպես մասնակցել են ռազմական գործողությունների։
Վազգեն Սարգսյանը իր մտերիմ ընկերների հետ՝ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան
1993 թ.-ի հուլիսին Երևանում հիմնադրվում է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԵԿՄ ՀԿ), որի համագումարի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվում Վ.Սարգսյանը։ Հասարակական կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ բոլոր մարզերում իր մասնաճյուղերի միջոցով։ 1997 թ.-ից կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Պատանի երկրապահ» ակումբը։ 1999 թ.-ին գումարվածմիության4-րդ համագումարի որոշմամբ Վ.Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ ՀԿ-ի հավերժ նախագահ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թ.-ի նախագահական ընտրություններն ու բողոքի ցույցերի ճնշումը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին շրջափուլի ժամանակ արձանագրված բնակչության հարյուր հազարների հասնող արտագաղթը, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, խորացված աղքատությունը իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թ.-ին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լ.Տեր-Պեևրոսյանը, ով ուներ ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի և Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար, որի արդյունքում ըստ ոչ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթում է Վ.Մանուկյանը[28]։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց և Ազատության հրապարակից շարժվում է դեպի նախագահական նստավայր։ Ճանապարհին ցուցարարները ներուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նյրանց։ Սակայն երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն՝ ներքին գործերի աշխատակիցների ռազմական հագուստ կրող քողարկված ԵԿՄ-ականները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ինքնաձիգներից կրակում են ցուցարարների ուղղությամբ, որի հետևանքով սպանվում և վիրավորվում են բազմաթիվ քաղաքացիներ։ Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը հայտարարում է, որ եթե անգամ ընդդիմությունը հավաքեր 100% բնակչության քվեն, միևնույն է նրան իշխանություն տվող չէր լինել։ Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այն բանին, որ հարձակումից հետո 2 օր անց հարձակվողները հանձնվում են իրավապահ մարմիններին և տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում նշված 5 անձինք դատապարտվում են հիմնականում ցմահ ազատազրկման, այնուամենայնիվ, հասարակության շրջանում շրջանառվում է հանցագորևծության կազմակերպիչների ու դրդապատճառների մասին պաշտոնականից միանգամայն տարբերվող տեսակետներ։

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности