Եղունգների խնամքը տնային պայմաններում
ЛАЙФԵղունգների խնամքը մեր ձեռքերի գեղեցկության ամենակարևոր մասերից է: Եթե անգամ դուք ժամանակ չունեք, գոնե շաբաթը մեկ անգամ այցելելու գեղեցկության սրահ, ամեն դեպքում, եղունգներին պետք է ուշադրություն դարձնել, հատկապես, եթե դուք սիրում եք ակտիվ հանգիստ կամ ֆիզիկական աշխատանք: Մի քանի խորհուրդներ Past.am-ից:
• Մինչ լաք օգտագործելը, մի լավ լվացեք ձեռքերը օճառով` վիտամիններով հարուստ կոնդիցիոների միջոցով, մաքրելով նախորդ լաքի մնացորդները:
• Լաքը մաքրելուց հետո եղունգները ձևափոխվում են և ձեռք են բերում անհրաժեշտ ձևը: Եթե ձեր ձեռքերը երկար են, ապա ավելի լավ կնայվեն: Բոլոր տեսակի վրձիններից ամենահարմար ձևը օվալային ձև ունեցող եղունգներինն է:
Հատուկ խարտոցով անպայման հարթեցրեք սուր և քերծող ծայրերը: Խարտոցը թեթև շարժեք, առանց ուժ կիրառելու, ուղղությունը միայն դեպի եղունգի միջնահատված` առանց վնասելու եղունգի հարթ մակերեսը: Եղունգները խարտել պետք է մեկ ուղղությամբ, որպեսզի շատ չվնասվի: Առաջացած կեղտից ազատվելու համար, վերցրեք կիտրոն, հեռացրեք ծայրերը, և եղունգները դրեք փափուկ հատվածի մեջ:
Հյութը եղունգների վրա թողեք 3 րոպե: Լվացեք և ստացեք իդեալական մաքուր եղունգներ, անընդհատ կրկնելով, կազատվեք դեղնագույն եղունգներից, որոնք հանդիպում են ծխողների մոտ: Հետո եղունգները դրեք տաք, օճառով, ջրով լուծույթի մեջ: Ձեռքերը պետք է մնան 3-15 րոպե, նայած, թե երբ եղունգի պաշտպանիչ շերտը կփափկի: Եղունգի փափկելուց հետո քսեք սնուցող կրեմ և փափուկ խարտոցով խարտեք: Այնուհետև լաքի վրձինով հեռացրեք փոշին: Եղունգի արտաքին շերտի լրիվ հեռացումն անթույլատրելի է:
• Արդեն եղունգները մաքրված են և հարթ, կարող եք եղունգը պատել սնուցող հեղուկներով կամ պարզապես կոր ծայրով վրձնով քսել լաքը, ուղղությունը` արմատից ծայրը: Սպասեք, մինչ լաքը չորանա, և սուք արդեն ունեք խնամված և գեղեցիկ եղունգներ:
Արուսիկ Տիգրանյան



