40 գյուղի բյուջեի չափով գումար՝ ոստիկանության փոստային ծառայություններին
ОБЩЕСТВОԻնչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր, որի արժեքը 160 միլիոն դրամ է:
Ըստ պայմանագրի ծառայությունների՝ շրջանակը ներառում է նամականիշների, հեռագրերի եւ ծանրոցների առաքումներ: Պայմանագիրը կնքվել է հունվարի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի եւ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի միջեւ:
160 միլիոն դրամը ՀՀ 2016թ. պետական բյուջեով ոստիկանությանը հատկացված 39,5 միլիարդ դրամի 0,4 տոկոսն է կազմում: Առաջին հայացքից՝ չնչին մի թիվ: Մյուս կողմից՝ Հայաստանում փոքր գյուղական համայնքների տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 3,5-4 միլիոն դրամ: Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ոստիկանության փոստային ծառայությունների համար ծախսվում է այնքան գումար, որքան մոտ 40 գյուղական համայնքի տարեկան բյուջեն է:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, օրինակ՝ 2016 թվականին փոստային ծառայությունների համար կծախսի 2 միլիոն դրամ:
Գագիկ Աղբալյան
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



