Դեպի Աջափնյակ մետրոյի երկու կայարանները կկառուցվեն ֆինանսների առկայության պարագայում
ЭКОНОМИКАՖինանսական միջոցների առկայության պարագայում կկառուցվի մետրոյի երկու կայարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը:
«Մենք ունենք նոր կայարաններ կառուցելու ծրագիր, որը միջազգային կառույցների կողմից անցել է նախնական մոնիտոնինգ: Միջազգային գներով բավականին թանկ հաճույք է նոր կայարանների կառուցումը՝ չնայած մեր քաղաքին շատ անհրաժեշտ: Ուսումնասիրության ողջ աշխատանքները կատարված են, ֆինանսական հնարավորություն լինելու դեպքում կիրականացվի»,-ասաց Դավիթ Գրիգորյանը՝ մասնավորեցնելով, որ խոսքը վերաբերում է դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարաններին:
Երևանի մետրոպոլիտենի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկել 1981-ին և ընդլայնվել մինչև 1998 թվականը:Ներկայում այն ունի 12,5 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, 45 շահագործվող վագոն, 24շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան, մոտ 100 աշխատակից՝ մինջինում 158 հազար դրամ աշխատավարձով: 2015- ինտարեկան միջին ուղևորափոխադրումները կազմել են 15,7 միլիոն մարդ, ամսական միջին ուղևորափոխադրումները 1,3 միլիոնմարդ: Օրական միջինում սպասարկում է 45 հազար ուղևորի: