Սարսափելի այրվածքներ ունեցող աղջիկը ցույց է տվել դիմահարդարման հրաշքները (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕО20-ամյա դիմահարդար Շալոմ Նկոմը ծնվել է Նիգերիայում, սակայն ներկայումս ապրում է ԱՄՆ-ում։ Երբ աղջիկը 9 տարեկան էր, նրա հետ դժբախտ դեպք պատահեց, աղջկա դեմքին եռացող յուղ թափվեց։
Աղջնակը դեմքի, ձեռքերի ու կրծքերի լրջագույն այրվածքներ էր ստացել։ Շալոմը պատմում է, որ դեպքից հետո որտեղ հայտնվեր, նրան տարօրինակ հայացնե րով էին նայում, խուսափում էին նրա հետ շփվելուց։ Նա անընդհատ լաց էր լինում, չէր ցանկանում տնից դուրս գալ։
Շուտով աղջիկը սկսեց շպարվել, եւ բոլորը դադարեցին նրան ծաղրել։ Արդյունքում Շալոմն այնքան վարպետացավ դիմահարդարման գործում, որ սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այդ հարցով։ Այսօր Շալոմն իրեն երջանիկ է զգում ոչ թե այն պատճառով, որ կարողանում է ծածկել տգես սպիները, այլեւ որ զբաղվում է սիրելի գործով։





Պատրաստեց Past.am-ը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



