Աֆղան թալիբները հրաժարվում են Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի «Թալիբան» շարժումը հրաժարվում է Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից: Այս մասին,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ֆրանս պրեսը»:«Մինչև օկուպացիան չվերանա,թալիբները չհեռացվեն սևցուցակներից և կալանավորներըչազատվեն, այս անօգուտ ևշփոթեցնող բանակցությունները ոչ միարդյունք չեն ունենա»,-գործակալությունը մեջբերում էաֆղան թաիլբներիհայտարարությունը:
Հունվարի 11-ին Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված թալիբների հետ ավելի վաղ ընդհատված կապերի «ճանապարհային քարտեզի» նախագծի վերսկսմանը:
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ելույթ է ունեցել պակիստանական կողմի միջնորդությամբ Քաբուլի և «Թալիբան» շարժման միջև բանակցությունների վերսկսման առաջարկով:
Թալիբների և աֆղանական կողմի միջև ոչ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել «Մարի» պակիստանական լեռնային առողջարանում անցած տարվա հուլիսի 7-ին: Սակայն դրանից հետո կապերը խզվել են, քանի որ հայտնի է դարձել, որ 2013 թ. մահացել է թալիբների առաջնորդ Մոհամմադ Օմար մոլլան:
«Թալիբան»-ը ռադիկալ իսլամիստական շարժում է, որ գործում է Աֆղանստանում և Պակիստանում: Դրա գործունեությունըհամարվում է ահաբեկչական և արգելված է մի շարք երկրներում:



