Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»: Այս մասին փոխանցում է«Արեմենպրես»-ը` հղում կատարելովsport.ru կայքին:
«Daily Star»-ի հաղորդմամբ` 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը հնարավոր է կազմի 40 մլն ֆունտ ստերլինգ: Արքայական ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին, ով արդեն հանդիպել է Գերմանիայի համավաքականում հանդես եկող իր թիմակից` Բաստիան Շվայնշթայգերին և տեղեկացել Մանչեսթրում ապրելու կենսապայմանների մասին:
Իսպանիայի նախորդ առաջնությունում Թոնի Քրոսը հանդես է եկել 25 խաղերում, կատարել յոթ գոլային փոխանցում և ընդամենը մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ: Նա նաև ելույթ է ունեցել Չեմպիոնների Լիգայի մրցաշարում Մադրիդի «Ռեալ»-ի անցկացրած վեց հանդիպումներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



