Օբաման մերժել է տատիկի` Քենիայում իրեն այցելելու խնդրանքը
ОБЩЕСТВОԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենիա ուղևորության ժամանակ չի այցելի հարազատներին իր հայրենի Կոլեգո գյուղում, թեև տատիկը հրավիրել էր իրեն: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Նայրոբիում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեչը:
«Կարող եմ հաստատել, որ, ցավոք, նախագահ Բարաք Օբաման չի այցելի Կոլեգո», - ասել է դիվանագետը:
Ինչպես հաղորդում է The Capital News-ը` Օբամայի տատիկը համակերպվել է թոռան որոշման հետ:
«Նա իմ հյուրը չէ, այլ նախագահ Ուհուրու Քենիատայի: Նա չի կարող Կոլեգո գալ, բայց միևնույնն է նա տուն է վերադառնում, միթե նա ողջ Քենիայի որդին չէ», - ասել է տատիկը:
Օբաման Քենիա է այցելելու հուլիսի 24-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



