Կանայք կորցրել են հետաքրքրությունը սեքսի հանդեպ
ЛАЙФHealthyWomen կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ժամանակակից կանայք սեքսից այլևս հաճույք չեն ստանում, և դրան բավարար ուշադրություն չեն դարձնում: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Փորձագետները հարցում են անցկացրել 18 և բարձր տարիք ունեցող 1000 կանանց շրջանում:
Այսպես, հարցվածների 51 տոկոսը համոզված է եղել, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ սեքսով զբաղվելը նորմալ է: Սակայն նրանցից միայն 30 տոկոսն է այդ հաճախականությամբ սեռական ակտ ունեցել, իսկ 66 տոկոսը սեքսով է զբավել շաբաթական մեկ անգամ, կամ դրանից էլ պակաս: Եվ միայն կանանց 42 տոկոսն է հայտարարել, որ սեռական առողջությունը շատ կարևոր է օրգանիզմի ընդհանուր առողջության համար:
Հենց այստեղից էլ հետազոտողները եզրակացնում են, որ կանայք չեն հասկանում, թե սեքսը կյանքում որքան կարևոր դեր է խաղում: Գիտնականներն ապացուցել են, որ սիրով զբաղվելը նպաստում է գլխուղեղի ավելի լավ աշխատանքին և մարդկանց ավելի խելացի է դարձնում:
Պարզվում է` սեքսը բարձրացնում է ադրենալինի և կորտիզոլա հորմոնի մակարդակը: Նրա մոտ բարելավվում է նաև էմոցիոնալ վիճակը, նվազում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը, նվազում է քաշը`մեկ սեռական ակտը այրում է 200 կալորիա: Միաժամանակ, ակտիվ սեռական կյանքը նվազեցնում է սթրեսի մակարդակը, ամրացնում կոնքի մկանները, ուժեղացնում իմունիտետը:
Կանայք, ովքեր շաբաթական 4 անգամ սեքսով են զբաղվում, 10 տարով ավելի երիտասարդ են երևում:
Ինչ վերաբերում է բավարարվածությանը, ապա հարցված կանանց 63 տոկոսը սեքսը համարում է զուգընկերոջ հետ կապ հաստատելու ամենակարևոր նախադրյալ, բայց այդ առումով միայն 42 տոկոսն է շատ գոհ: Ընդ որում, տղամարդիկ, ի տարբերություն տարածված կարծիքի, համբույրները և գրկախառնությունները սեքսից վեր են դասում:
Հոգեբան Նաոմի Գրինբլատը ընդգծում է, որ մեր ժամանակներում կանայք ավելի հաճախ են զբաղվում սեքսով` պարտավորված լինելու պատճառով, ոչ թե դա նրանց դուր է գալիս: Դրան գումարած` աշխատող մայրերը պարզապես դրա համար ժամանակ չունեն:
Ավելի վաղ իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանայք ավելի հաճախ շոկոլադի մասին են մտածում, քան սեքսի:
Սեքսուալ կյանքի վրա ազդում է նաև շուրթերի ձևը: Այն կանայք, ովքեր ունեն ավելի ուռած շուրթեր, 12 անգամ ավելի շատ հնարավորություն ունեն հասնել օրգազմի:



