Սիրիական Ռաքքա քաղաքի բնակիչներն ապստամբել են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Ռաքքա քաղաքի բնակիչները, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր «մայրաքաղաքն» է հռչակել, ապստամբել են զինյալների դեմ եւ մի քանի թաղամասերում երկրի պետական դրոշները պարզել: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Ականատեսների խոսքով, երկու թաղամասերում էլ բնակիչները դուրս են եկել ցույցի՝ սիրիական բանակին աջակցող կարգախոսներով: Ցույցի մեկնարկից հետո ցուցարարների եւ զինյալների միջեւ թեժ մարտեր են ընթացել: Արդյունքում Ռաքքայի բնակիչներին հաջողվել է մեծ թվով ահաբեկիչների ոչնչացնել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, շաբաթ քաղաքի փողոցներում մարտեր են ընթացել նաեւ ահաբեկիչների միջեւ: Զինյալները փակել են քաղաքի ելքերը, որպեսզի թույլ չտան հեռանալ շուրջ 100 մարդուց բաղկացած դասալիքներին:
Եփրատ գետի ափին գտնվող Ռաքքա քաղաքն ԻՊ-ի զինյալները գրավել են 2013 թվականին: Ներկայում քաղաքի ուղղությամբ գրոհներ են իրականացնում ինչպես սիրիական կառավարական զորքերը, այնպես էլ քրդական ապստամբական ջոկատները:



