Կազմվել է տղամարդկանց ամենասեքսուալ մասնագիտությունների ցանկը (լուսանկարներ)
ЛАЙФБизнес-Стиль պարբերականը կազմել է կանանց կարծիքով տղամարդկանց ամենասեքսուալ մասնագիտությունների վարկանշային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է style.rbc.ru-ն, վարկանշային աղյուսակում առաջին տեղն են զբաղեցնում ոստիկաններն ու զինվորականները:

Համազգեստով տղամարդիկ միշտ լուրջ են, պատրաստ են պատասխանատու քայլերի, միևնույն ժամանակ, շատ կրքոտ են: Ուսադիրների սստղերի թիվը միշտ էլ գրավում է կանանց: Սակայն նրանցից պետք է զգուշանալ. զինվորականները չեն ընդունում ոչ մի ֆլիրտ, շատ համառ են և մերժում չեն ընդունում: Այս մասնագիտության տեր մարդկանց հետ չարժե կատակել:
Երկրորդ տեղում են դասախոսները: Կանայք տղամարդ դասախոսներին սիրում են այն բանի համար, որ նրանք կարող են գեղեցիկ և ճիշտ խոսել:

Երրորդ տեղում են օդաչուները և մեքենավարները: Կանանց գրավում են համազգեստով լուրջ և ուժեղ տղամարդիկ, որոնք ղեկավարում են գնացքը կամ ինքնաթիռը: Ապրել և կարողանալ անել ամեն ինչ` ըստ գրաֆիկի. ահա այսպիսին են այս մասնագիտության տղամարդիկ: Նրանք կայուն հարաբերությունների կողմնակից են:

Չորրորդ տեղում են մարզիչները: Կանանց գրավում է այն, որ մարզիչը դիպչում է նրանց ձեռքերին, ոտքերին, մարմնին:

Աղյուսակում հինգերորդն են ձեռնարակատերերը, կառավարիչները, բարձր օղակի մենեջերները: Ով կարող է ավելի սեքսուալ երևալ, քան այն տղամարդը, ով կրում է Armani-ի կամ Hugo Boss-ի կոստյում, վարում է թանկարժեք մեքենա և միշտ հաճելի է բուրում: Սակայն այսպիսի տղամարդիկ ինտիմ կյանքում միշտ դժվարություններ են ունենում: «Չվստահել ոչ մեկին. սա է կառավարչի ոսկե կանոնը և այն վերաբերում է ոչ միայն բիզնեսին, այլև անձնական կյանքին:

Վարկանշային աղյուսակում հայտնվել են նաև անտառահատները: Սակայն խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հետևում են հիգիենայի բոլոր կանոններին: Չնայած տարիքով կանայք այդքան էլ դրան ուշադրություն չեն դարձնում, կարևորը տնային տնտեսությունում ամեն ինչ կարգին լինի:

Վարկանշային աղյուսակը եզրափակում են դերասանները, նկարիչները և գրողները: Ընդունված է համարել, որ արվեստի մարդիկ ռոմանտիկ են: Նրանք ձեզ բանաստեղծություններ կձոնեն, կտավներ կնվիրեն և պատուհանի տակ սերենադներ կերգեն: Սակայն, իրական կյանքում ամեն ինչ հակառակը կլինի: Արվեստի ներկայացուցիչները սիրում և պահանջում են հիանալ իրենց արվեստով և ամենուր գովաբանել իրենց:




