ԱՄՆ-ի ԿՀՎ-ն եւ թուրքական հետախուզութունը գաղտնի կենտրոն են ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Սիրիայի հետ սահմանում գաղտնի համակարգող կենտրոն են ստեղծել:
Այս մասին,հայտնում է The Washington Post թերթը:
«Թուրքիան խորացնում է ԿՀՎ-ի եւ ամերիկյան այլ հետախուզական ծառայությունների հետ համագործակցությունը: ԿՀՎ-ն եւ MIT-ը ապահովում են գաղտնի համակարգող կենտրոնի աշխատանքը, որը տեղակայված է սիրիական սահմանից ոչ հեռու», -հայտնում է թերթը:
Ամերիկյան հետախուզական հանրակցության ներկայացուցիչները նշում են, որ հատուկ ծառայություններն այդ կենտրոնն օգտագործում են Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների մեջ պատենցիալ ահաբեկիչներին հայտնաբերելու համար:
Բայց, ինչպես գրում է հրատարակչությունը, «ԿՀՎ-ի եւ MIT-ի գործընկերությունը դրանով չի ավարտվում»:
«ԿՀՎ-ն իր անօդաչու սարքերը Սիրիայի երկինք է բաց թողնում թուրքական Ինջիրլիք ավիաբազայից», -հայտնում է թերթը` հղում կատարելով իր զրուցակցին:
Նրա տվյալներով` ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրեննանը բազմիցս այցելել է Անկարա, այդ թվում` նաեւ հունվարին, մասնակցելու հակաահաբեկչական գործողությունների քննարկումներին:



