MLS-ի առաջին տուրում Մովսիսյանը վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք
СПОРТMLS-ի առաջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցակցի հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել մրցավեճը «Օռլանդո Սիթի»-ի հետ: Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և արդեն առաջին կեսի 26-րդ րոպեին նա վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն իրացրել է էկվադորցի կիսապաշտպան Ժոաո Պլատան: Վերջինս խաղի 66-րդ րոպեին նաև կրկնապատկել է իր թիմի առավելությունը, սակայն տանտերերին հաջողվել է վերականգնել հաշվի տարբերությունը` ավելացված ժամանակում:
Մովսիսյանը մասնակցել է հանդիպմանը սկզբից մինչև վերջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



