Գագիկ Բեգլարյանի կինը 20 հազար դոլար արժողությամբ ավտոտնակ է գնել
ЭКОНОМИКАՄինչ Գյումրի քաղաքը տնքում է անօթեւանների խնդրի ծանրությունից եւ կոպեկ-կոպեկ փող հավաքում, իսկ Հայաստանը՝ կորչում աղքատության մեջ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքը մոտ 20 հազար դոլար արժողությամբ ավտոտնակ է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Այսպես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 2015թ-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Բեգլարյանի դրամական միջոցները կազմել են 543 միլիոն 655 հազար դրամ եւ 92 հազար ամերիկյան դոլար: Նախարարի նախորդ տարվա եկամուտները գոյացել են աշխատավարձից ու կազմել 7 միլիոն 202 հազար 194 դրամ:
Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, ըստ 2015թ. հայտարարագրի, նախորդ տարի ձեռք է բերել 9 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 39 միլիոն 200 հազար դրամ եւ երեք միլիոն 70 հազար ամերիկյան դոլար: Նունե Նիկոլյանի 2015-ի եկամուտը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից եւ ընդհանուր հաշվով կազմել 47 միլիոն 450 հազար 322 դրամ:
Քրիստինա տեր-Մաթեւոսյան