Վրաստանի չորս բնակիչների բանտարկության են դատապարտել ԻՊ-ի հետ կապերի համար
ОБЩЕСТВОԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի չորս բնակիչների դատապարտել Է 1, 10 ,11 եւ 14 տարվա բանտարկության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել Է "Грузия Online" պորտալը:
Պանկիսի կիրճի բնակիչ Այուֆա Բորչաշվիլին մեղադրվել Է ահաբեկչական կազմակերպության անդամների հավաքագրման եւ արտասահմանյան ահաբեկչական խմբավորման հետ գործակցության հոդվածներով: Դատարանը նրան դատապարտել Է 14 տարվա ազատազրկման:
Մյուս երկու դատապարտյալները՝ Գեորգի Խութունիշվիլին եւ Դավիթ Պիրիսեբիան ստացել են համապատասխանաբար 11 եւ 10 տարվա բանտարկության պատիժ: Չորրորդ դատապարտյալը՝ Գեորգի Կուպրեւան, խոստովանել Է իր մեղքը եւ դատապարտվել մեկ տարվա բանտարկության:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



