Դառը շոկոլադի քաղցր հետքը
ЛАЙФՄուգ շոկոլադը բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, չեզոքացնում է շատ հիվանդությունների առաջացման վտանգը:

Մուգ շոկոլադը բարերար ազդեցություն է թողնում սրտի գործունեության վրա:ԱՄՆ-ի Սան Դիեգոյի պետական համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտության արդյունքում պարզել են, որ մուգ շոկոլադի չափավոր օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի տոկոսի կրճատմանը: Մուգ շոկոլադ օգտագործողների արյան մեջ սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներ հանդիսացող գլյուկոզայի և վնասակար լիպիդների քանակն անհամեմատ ավելի ցածր է, քան սպիտակ շոկոլադ օգտագործողների մոտ: Ուստի գիտնականները փաստում են` մուգ շոկոլադը զգալիորեն նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բայց նաև զգուշացնում են, որ մուգ շոկոլադի օգտագործումը պետք է չափավոր լինի և չգերազանցի օրեկան 50գր.-ը` հավելյալ կալորիաներից խուսափելու նպատակով: Շոկոլադը նաև հակաօքսիդանտային և հակաբորբոքային ֆունկցիաներ է կատարում:
Աղբյուրը՝ Newmag.am



