Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հոգեբանական թեստ կանանց ու աղջիկների համար. կարողանո՞ւմ ես գրավել տղամարդկանց

ЛАЙФ

1. Մարզասրահում որոշում ես մարզվել մի երիտասարդի կողքին, ապա հարցնում ես նրան.

ա. «Երբևէ մարզվե՞լ ես առավոտյան... Դաժան է»:

բ. Ոչինչ չես հարցնում. հեռանալիս պարզապես թեթևակի ժպտում ես:

գ. Ծանոթություն հաստատելու համար իմ նախընտրած տարբերակը չէ, բայց կփորձեմ:

2. Դու հավակնում ես Ձեր գրասենյակի նոր աշխատակցին. քո քայլերը.

ա. Խոր բացվածքով զգեստ ես կրում, մոտենում ես նրա աշխատասեղանին և հրավիրում որևէ երեկույթի:

բ. Նրան ներառում ես խմբակային նամակագրության մեջ՝ հրավիրելով հատուկ ակցիա առաջարկող ժամանցավայրեր:

գ. Ժամանակ ես սպանում ջրի ապարատի մոտ՝ հուսալով, որ նա կհայտնվի և զրույցի կբռնվի քեզ հետ:

3. Դու առաջին ժամադրության պլաններ ես կազմում: Երբ նա հարցնում է՝ ուր կցանկանաս գնալ, քո առաջարկներն են.

ա. կինոթատրոն

բ. որևէ բազմամարդ փաբ, որտեղ անհարմար լռություն չի տիրի

գ. ակումբ. հոծ բազմությունը և պարելու ընթացքում գրկախառնությունները վստահաբար կիրք կառաջացնեն

4. Երեկույթի ժամանակ մի հմայիչ երիտասարդի հետ ես ծանոթացել: Երբ նա ընկերության առաջարկ է ուղարկում քեզ Facebook-ում, դու ցույց ես տալիս, որ հետաքրքրված ես իրենով.

ա. ընդունելով ընկերության առաջարկը՝ սպասում ես, որ նա կատարի առաջին քայլը

բ. նամակ գրելով և հաճոյախոսություններ անելով նրա նկարների վերաբերյալ

գ. զվարճալի մեկնաբանություն թողնելով նրա ստատուսի տակ

5. Որտե՞ղ ես դու սովորաբար ծանոթանում տղաների հետ:

ա. մարզասրահում, սրճարաններում. դու միշտ պատրաստ ես ծանոթության

բ. բարում. այնտեղ հեշտ է զրույց սկսելը

գ. սովորաբար ընդհանուր ծանոթների միջոցով

 

 Հաշվիր միավորները՝

1) ա-1, բ-0, գ-2.

2) ա-2, բ-1, գ-0.

3) ա-0, բ-1, գ-2.

4) ա-0, բ-2, գ-1.

5) ա-1, բ-2, գ-0

 

7-10 միավոր

Նախաձեռնող կոկետուհի

Դու տիրապետում ես հրապուրելու արվեստին. ճիշտ է՝ այն արդյունավետ է ինտիմ հարաբերություններում, բայց կարող է վանել բազմաթիվ տղաների, հատկապես երբ վերջիններս ցանկանում են լուրջ հարաբերություններ ունենալ: Ըստ փորձագետների՝ նախնական փուլում հարաբերությունների զարգացման հիմնական գրավականը նրբանկատությունն է: Գուցե այս միտքը քեզ հնաոճ թվա, սակայն տղաները նախընտրում են անմատչելի կանանց և նրանց սիրտը գրավելը. այնպես որ, առաջին ժամադրությանն աղմկոտ ակումբ գնալու փոխարեն ավելի լավ է մի հանգիստ փաբ գնալ: Այսպես դու ավելի շատ հնարավորություն կունենաս ցուցադրել քո անհատականությունը։

4-6 միավոր

Նուրբ և սեքսուալ

Տղաները հեշտությամբ են սիրահարվում քեզ: Նրանց դուր են գալիս այն հստակ ազդանշանները, որոնք դու ցույց ես տալիս՝ նախաձեռնելով տարաբնույթ զրույցներ և ուշադրության արժանացնելով իրենց ֆեյսբուքյան էջը: Տղաները դրական են արձագանքում նմանատիպ պարզ կոկետությանը։ Նրան հատուկ ակցիա առաջարկող ժամանցավայրեր հրավիրելը հիանալի միտք է, քանի որ այն տալիս է հաջորդ քայլը ձեռնարկելու ազդակ: Եվ քանի որ դու պատրաստ ես երիտասարդների հետ ծանոթություն հաստատել ցանկացած վայրում, դու արդեն իսկ կատարյալ զուգընկեր գտնելու ճանապարհին ես, եթե իհարկե արդեն չես գտել։

0-3 միավոր

Չափազանց երկչոտ

Դու քնքշության մարմնացում ես, բայց, ցավոք, այդ բաղձալի հայացքներն ու պատկերացումները միշտ չէ, որ գործում են իրական կյանքում: Ըստ հարաբերությունների փորձագետների՝ միայն ժպիտը բավարար չէ քեզ հետ զրույց սկսելու համար: Տղամարդիկ ակնկալում են, որ դու նվազագույնը կխոսես իրենց հետ. նույնիսկ եթե դա կարճ զրույց է: Նրանք չեն ցանկանում ժամանակ տրամադրել մեկին, ով իրենց ազդակ չի ուղարկում: Այնպես որ, մարզասրահի բարետես երիտասարդին հարցրու, թե ինչ է նա մտածում մարզչի մասին: Նմանատիպ պարզ հարցերը հնարավորություն են տալիս սահուն զրույցի անցնել՝ միևնույն ժամանակ նրա մոտ քեզ գրավելու ցանկություն առաջացնելով:

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты