Տոտին ճիշտ է վարվում.Զինեդին Զիդան
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի» հետ պատասպան խաղից առաջ անդրադարձել է մրցակցի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտիի հարցին: Հիշեցնենք, որ Տոտին դժգոհություն էր հայտնել, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իրեն խաղային ժամանակ քիչ է հատկացնում: «Տոտին ֆուտբոլում այնպիսի անհավանական բաներ է արել, որ մենք բոլորս էլ դա գիտենք: Նա գիտի, որ թիմին շատ բան կարող է տալ: Ես լսել եմ Ֆրանչեսկոյի հարցազրույցի մասին: Ամեն անգամ, երբ նա խաղադաշտ է մտնում, ուրախություն է ապրում: Դա ճիշտ է, որ Ֆրանչեսկոն իր կարիերայի վերջին փուլից փորձում է առավելագույնս քաղել», ասել է Զիդանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



