Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի հետ փախստականների փոխանակումը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի կողմից առաջարկված սկզբունքը. Թուրքիան մասնավորապես, առաջարկել է Հունաստան ժամանող ապօրինի միգրանտներին փոխանակել Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հետ:
«Այդ առաջարկը, որը ներկայացրել է թուրքական կողմը, բեկում է, եթե կատարվի»,-ԵՄ-Թուրքիա գագաթաժողովիդ հետո լրագրողներին հայտնել է Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, այդ առաջարկը ենթադրում է, որ «Թուրքիան պետք է վերցնի անօրինական ճանապարհներով հունական կղզիներ ժամանած բոլոր միգրանտներին»:
«Ինչ վերաբերում է սիրիացիներին, նրանք, որոնք ընտրել են օրինական ճանապարհը, կփոխանակվեն մեկը՝ մեկին սկզբունքով: Այսպիսով, անօրինական միգրացիան կվերածվի օրինականի»,-ասել է Մերկելը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



