Լա Լիգայում նորամուտի խաղում Օզբիլիսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
СПОРТՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտն է նշել Լա լիգայում` փոխարինման դուրս գալով «Էսպանյոլ»-«Ռայո Վալեկանո» խաղում: 28-րդ տուրի շրջանակում կայացած մրցավեճում «Ռայո»-ն 1:2 հաշվով պարտություն է կրել, իսկ Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին: 10 րոպե անց ՀՀ ընտրանու կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում Բեբեն հավասարեցրել է հաշիվը: Այս խաղից հետո «Ռայո Վալեկանո»-ն 26 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է:
Օզբիլիսը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելով իսպանական ակումբ` դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել ֆիզիկական անբավարար պատրաստվածության պատճառով: Նախորդ երկու խաղերում 26-ամյա կիսապաշտպանը հայտավորվել էր և մնացել պահեստայինների նստարանին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



