Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
СПОРТՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: «Լևանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել:
Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,-ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում ասել է ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
130 կգ քաշային Լևան Բերիանիձեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով Ռիո-2016-ի ուղեգիր ունի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



