Լորան Ֆաբիուսը պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը
ОБЩЕСТВОՖրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը մարտի 8-ին պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը։
BFMTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ կարճատեւ արարողությունը կայացել է այսօր առավոտյան Ելիսեյան պալատում։
Այն մասին, որ Ֆաբիուսը լքելու է արտգործնախարարի պաշտոնը, հայտնի էր դարձել փետրվարի սկզբին։ Նրան փոխարինել է նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր Ֆաբիուսի թեկնածությունը Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Նրան աջակցել էին 38 պատգամավորներ, մեկը դեմ էր եղել, երեքը՝ ձեռնպահ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



