Մարտի 8. «Տոնական վագոն»՝ անակնկալ Երևանի մետրոյում
ФОТОԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում:
Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ` կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից:
Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:
«Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում և հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաև երևանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղևորուհիները:







Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



