Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1990-ականներ. TOP 10
ЛАЙФ«Կոմունիզմի կառուցման յուրաքանչյուր տասնամյակ» ուներ իր «հիթերը» ՝ նյութական արժեքներ, որոնք չկային, բայց որոնց ձգտում էին բոլորը:
1 . «Ալտադին» նավթավառից մինչև «դվիժոկ» (բենզագեներատոր)
էներգետիկ ճգնաժամի տարիներին հայ ժողովրդի հավատարիմ բարեկամները: Վառարանի տեսակից կարելի էր դատել ընտանիքի կենսամակարդակի մասին, ամենամատչելի փայտի «փեշից» մինչև շքեղություն համարվող «դվիժոկ»:
2. Nintendo խաղակցորդ
Contra, Tank, Super Mario՝ նրանք էին 90-ականների էլեկտրոնային հերոսները: Մի քանի ժամ անխափան հոսանք, դեղին կասետներ, երկու ջոյսթիք, և երջանկությունն պահովված է:
3. Տետրիս
Խաղում էին բոլորը և ամենուր: Լավագույն ժամանցն էր փակված օրաթերթերի խմբագրություններում:
4. «Շուզեր»
Կտորից կարված կամ զամշե այդ սև կոշիկները պետք է ունենար յուրաքանչյուր գործնական երիտասարդ: Վաճառվում էին նորաբաց տոնավաճառներում և կոմիսիոն խանութներում:
5 Donald/ Turbo/ Love is…
Ռետինի համը թողնելով ետևում՝ Donald-ը զարգացրեց իր համերի բույլը և հասավ Love is…ի մակարդակի: Ծամոնների մեջ դրված գունազարդ թղթիկներից՝ «ֆանտիկներից», հսկայական հավաքածուներ էին կազմում, փոխանակում պակասող նմուշները և ճակատամարտում՝ խորհրդավոր «Չինգաչունգ» լոզունգի ներքո:
6 Snickers/Mars/Bounty
Այս քաղցր եռյակը (ավելի ուշ՝ նաև Milky Way-ը) այնպիսի համաժողովրդական հռչակ էր վայելում, որ նույնիսկ անեկդոտներ էին պատմում դրանց մասին: Որպես դասական դելիկատես ուղարկվում և բերվում էր Ռուսաստանից ու արտասահմանից:
7. «Ամարետտո» լիկյոր
Քաղցրահամ այս լիկյորը տոնական սեղանի ամենաշքեղ զարդարանքն էր և ցանկացած առիթի նվեր: Նաև ուներ որոշակի քաղաքական ենթատեքստ:
8. Zippo կրակայրիչ
90-ականների կեսի մոդայիկ տղամարդու կարևոր աքսեսուարը: Շուկան լի էր կեղծ Zippo -ներով, բայց «ստիլյագները» լավ գիտեին՝ իսկական Zippo-ն միշտ վառվում է առաջին կայծից:
9. Բջջային հեռախոս
Բջջային բումի նախանշանը հայտնվեց 1990-ի երկրորդ կեսին: Բջջային կապի առաջին սակավաթիվ բաժանորդներին գիտեր գրեթե ողջ Երևանը: Հեռախոսահամարները վաճառվում էին «ծանոթով»՝ սկզբնական գնից 3 անգամ թանկ, իսկ հեռախոսների մոդելները ծանր էին, կոպիտ և մեծ:
10. Համակարգիչ
90-ականներին սկսվեց նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածումը: PI-ն ու PII-ը, որոնք այսօր դժվարությամբ են ընկալվում որպես համակարգիչ, հազվագյուտ և մեծ հետաքրքրություն առաջացնող երևույթ էին: Լինում էին հիմնականում օրաթերթերի խմբագրություններում:
Աղբյուրը՝ Newmag.am







