Մերձբալթյան երկրները միգրացիոն ճգնաժամի հետևանքով ուժեղացնում են արևելյան սահմանների հսկողությունը
МЕЖДУНАРОДНОЕԷստոնիան, Լատվիան ու Լիտվան իրենց արևելյան սահմանների երկայնքով արգելապատնեշներ կկառուցեն և կուժեղացնեն անձնագրային հսկողությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Բալթյան երկրները նման քայլերի կգնան դեպի Եվրամիություն փախստականների «բալկանյան երթուղու» փակումից հետո իրենց սահմաններով վերջիններիս հնարավոր ներթափանցումը կանխելու համար:
Բալթյան երկրները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ իրենց տարածք հազարավոր փախստականներ կարող են ներթափանցել Ռուսաստանից ու Բելառուսից: Այդ մտավախություններն ի հայտ են եկել Ռուսաստանից դեպի Ֆինլանդիա ու Նորվեգիա փախստականների հոսքից հետո:
Ավելի վաղ Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ փակվել է «բալկանյան երթուղին», որով բազմաթիվ փախստականներ կարող էին ներթափանցել Եվրոպայի երկրներ, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:



