Աշխարհի 10 ամենավտանգավոր քաղաքները
ЛАЙФԵթե դուք որոշել եք շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, կարևոր է իմանալ, թե որոնք են աշխարհի վտանգավոր քաղաքները: Ներկայացնում ենք դրանցից 10 ամենավտանգավորները:

10.Բարկիսիմետո, Վենեսուելա
Չնայած, որ այստեղ միլիոնից ավելի մարդ է ապրում, քաղաքում սպանություններ տեղի են ունենում գրեթե ամեն օր:

9.Փեշավար, Պակիստան
Աշխարհի ամենվտանգավոր տեղերից մեկն է հատկապես զբոսաշրջիկների համար, քանի որ ահաբեկչական հարձակումները շատ մեծ թիվ են կազմում:

8.Սանա, Եմեն
Եմեն պետությունն առանձնանում է քաղաքական անկայունությամբ, իսկ մայրաքաղաք Սանան աշխարհի ամենավտանգավոր 8-րդ քաղաքն է համարվում: Չնայած ամերիկյան դաշնակիցների մեծ ջանքերին, քաղաքը դեռևս մեծ վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար:

7.Ակապուլկո, Մեքսիկա
Ժամանակին Ակապուլկոյում զբոսաշրջությունը շատ զարգացած էր, բայց այսօր այստեղի լողափները հանգստավայր են դառնում շատ փոքր թվով արտասահմանցիների համար: Թմրանյութ վաճառող խմբերը հիմնական խնդիր են համարվում ամբողջ Մեքսիկայի համար:

6.Տեգուսիգալպա, Հոնդուրաս
Բռնության անհավանական բարձր ցուցանիշներ ունեցող քաղաք է: Նաև բարձր է սպանությունների, կաշառակերության, մաֆիոզական խմբերի թիվը:

5.Մասեո, Բրազիլիա
Ալագոասա նահանգի մայրաքաղաք Մասեոյում 100.000 բնակչին տարեկան ընկնում է 135 սպանություն: Սա գերազանցում է նույնիսկ ետնախորշային Ռիո դե Ժանեիրոյի թիվը:

4.Մոգադիշո, Սոմալի
Այս քաղաքում որոշ ժամանակ խնդիրներ կային Ալ-Շաբաբա զինականների հետ, բայց այժմ էլ այստեղ անտանգ չէ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:

3.Նայրոբի, Քենիա
Աֆրիկան բռնության ու պատերազմների երկար պատմություն ունեցող մայրցամաք է: Չնայած նրան, որ Քենիան իրոք գեղեցիկ երկիր է, զբոսաշրջիկները հիմնականում շրջանցում են այն այստեղ տարածված դաժան հանցագործ խմբերի պատճառով, որոնք աշխատում են գիշերը: Վերջին տարիներին շատ է տուժում Նայրոբի քաղաքը:

2.Չիխուախուա, Մեքսիկա
Չիխուախուայից մշտապես կոկաին է տեղափոխվում Միացյալ Նահանգներ, և թմրանյութ վաճառող ավազակախմբերն ուրախ չեն լինում այստեղ զբոսաշրջիկներ տեսնելիս: Բացի այդ, նրանք մշտապես կրակահերթեր են բացում այստեղ հենց փողոցներում:

1.Կալի, Կոլումբիա
Աշխարհի ամենավտանգավոր քաղաքը: Այստեղ օրվա ընթացքում մոտ 80 սպանություն է տեղի ունենում: Կոլումբիան երբեք էլ լավ համբավ չի ունեցել և դժվար թե մոտ ապագայում այս երկրում զարգանա զբոսաշրջությունը:



