Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավստրալիայի Հայ դատը հատուկ ուշադրություն կդարձնի Արցախի ճանաչման հարցերին

ОБЩЕСТВО

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս տարի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախի ճանաման հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, Ներկայացուցիչների պալատում հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին փոխարինում  է Թրենթ Զիմմերմաննը, ով արդեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով է հանդես եկել: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ ակնկալիքներ ունի նոր պատգամավորից:

-Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ հայ համայնքի համար Ջո Հոքի աշխատանքը գերազանց է եղել: Այն օրվանից, երբ նա մտել է խորհդարան, ամուր կապեր ենք ստեղծել նրա հետ, լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Հայ դատի հանձնախմբի անդամներն արդեն հանդիպել են Թրենթ Զիմմերմանին: Հանդիպմանը նա նշել, որ մշտապես կապի մեջ կլինի հայ համայնքի հետ, ականջալուր կլինի հայ համայնքի բարձրացրած հարցերին, ուշադրության կենտրոնում կպահի խնդիրները: Եվ անհրաժեշտության դեպքում այդ մասին կբարձրաձայնի Ավստրալիայի խորհրդարանում:  Օրերս Թրենթ Զիմմերմանի խոսքերի ճշտու թյանն ականատես եղանք: Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում նա կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրենթ Զիմմերմանը դեկտեմբերին է ընտրվել պատգամավոր և մինչև հիմա մենք գոհ ենք նրա աշխատանքից: Մեր ցանկությունն է, որ նա շարունակի  Ջո Հոքի սկսած գործը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Ի դեպ, Թրենթ Զիմմերմանը, երբ սկսեց քաղաքականությամբ զբաղվել ակտիվ, աշխատել է Ջո Հոքի հետ, նա շատ լավ տեղեկացված է հայ ժողովրդի պատմությունից:

-2016 թվականին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ ուղղություններով է նախատեսում աշխատել: Ի՞նչ հարցերի վրա է շեշտադրում կատարելու:

-Նախորդ տարի մենք հայտարարեցինք մեր հանձնախմբի նոր կազմի մասին: Ներգրավված են մասնագետներ տարբեր ոլորտներից` միջազգային հարաբերություններ, քաղաքականություն, իրավաբանություն, առևտրի ոլորտ, տնտեսություն և այլն: Ամբողջ թիմով աշխատելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Պետք է մեր ժողովրդի համար շեշտել, որ 100-րդ տարելիցից հետո նույնպես անհրաժեշտ է աշխատանքները շարունակել այնքան ժամանակ, մինչև մեր նպատակներին հասնենք: 100 տարի, թե 110 կամ ավելին, միևնույն է` նպատակը մնում է նույնը` արդարություն: Հիշեցնեմ, որ Հարավային Ավստրալիա, Հարավային Ուելս նահանգները ճանաչել են  Հայոց ցեղասպանությունը:  Մեր նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի մյուս նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:  

-Արցախի ճանաչման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած: Տարիներ առաջ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական պատվիրակությունը եղավ Հայաստանում, այցելեց  Արցախ: Արդյո՞ք նման այցելություններ այս տարի ևս նախատեսվում են:

-Այս տարի հատուկ ուշադրություն ենք դարձնելու Արցախի ճանաչման հետ կապված հարցերին: Վերջերս նկատվում է, որ տեղի լրագրողները հետաքրքրված են Արցախի թեմայով: Ներկայցուցիչների պալատում, Սենատում նույնպես տարբեր առիթներով խոսվեց Արցախի մասին: Կարծիքները տարբեր են` և’ հայանպաստ դիրքորոշումներ կան, և’ հակառակը: Ներկայացուցիչների պալատից  Ջոն Ալեքսանդրը դրական շեշտադրումներով է խոսում Արցախի մասին, նույնը Ջո Բուլոկի մասին կարող եմ ասել: Իհարկե, կան պատգամավորներ, որոնց դիրքորոշումը հայանպաստ չէ,  ինչպես օրինակ, Արևմտյան Ավստրա լիայից Լյուկ Սիմփկինս, ով ավելի շատ Ադրբեջանի կողմն է:

Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք Արցախի թեմայով հանդիպումներ, ցուցահանդեսներ, որ կառավարությունը լիարժեք պատկերացում ունենա Արցախի մասին: Ցավոք, Ջո Բուլեկը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից, բայց մենք սենատրոների շրջանում շարունակելու ենք աշխատանքը` ընդլայնելով հայամետ դիրքորոշում ունեցող պատգամավորների շրջանակը:

-Իսկ ինչպիսի՞ն է ադրբեջանական, թուրքական հակազդացեությունը:

-Բավական ակտիվ: Գնալով այդ հակազդեցությունն ուժեղանում է, մեծ ռեսուրսներ են ծախսում: Բայց մենք միշտ պատրաստ ենք առաջին գծում լինել, ոչ պակաս ակտիվ աշխատանքով ենք ներկայանում նաև մենք: Հետևում ենք սոցիալական ցանցերին, մեդիային, որ Արցախի, Հայոց ցեղասպանության մասին ճիշտ պատմություններ ներկայացվեն: 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри