Իրանը հունվարից ի վեր ԱՄՆ Է արտահանել 32 տոննա ծանր ջուր. Associated Press
МЕЖДУНАРОДНОЕԻրանն ընթացիկ տարվա հունվարից ի վեր ԱՄՆ Է արտահանել 32 տոննա ծանր ջուր, որն օգտագործվել Է համապատասխան տիպի միջուկային ռեակտորներում: Այդ մասին, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զանգվածային լրատվամիջոցները:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել Է, որ ծանր ջրի պաշարները «վաճառվել են» ԱՄՆ-ին, հաղորդել Է ISNA գործակալությունը: Գործարքի ֆինանսական ասպեկտի մասին նա չի հիշատակել: Նա նաեւ չի ասել, թե ինչու են պաշարներն արտահանվել միայն ԱՄՆ, այլ ոչ թե «վեցյակի» այլ երկրներ, որոնք մասնակցել են իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքի կնքմանը:
Իրանը ծանր ջուր Է արտադրում Արաքի միջուկային ռեակտորի համար: Սակայն իր միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Թեհրանն օբյեկտի վերակառուցում Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



