Սարգսյան ընտանիքը փոխառությունների տոկոսներից 50 հազար դոլարի եկամուտ է ստացել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սերժ եւ Ռիտա Սարգսյանների 2015 թվականի տարեկան հայտարարագրերը:
Սերժ Սարգսյանի հայտարարագրում գրառված է, որ դեռ 2014 թվականից տրված 107,9 միլիոն փոխառությունների տոկոսներից նա 13 միլիոն 835 հազար դրամի չափով եկամուտ է ստացել: Սարգսյանը աշխատավարձ է ստացել ոչ թե մեկ, այլ երկու տեղից: Նախագահի պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 միլիոն 769 հազար դրամ: Նախագահի՝ երկրորդ աշխատանքից ստացած աշխատավարձը կազմել է 3 միլիոն 245 հազար դրամ: Սարգսյանի դրամական միջոցները 2015-ին 2014-ի համեմատ աճել են ավելի կրկնակի՝ 6,1 միլիոն դրամից հասնելով 14,7 միլիոն դրամի:
Առաջին տիկինը, չնայած փոխառություններ չի հայտարարագրել, այդուամենայնիվ, եկամուտների մեջ նշել է 12,1 միլիոն դրամի չափով՝ փոխառությունների տոկոսներից ստացված եկամուտ: Նախորդ տարեվերջին, տարեսկզբի համեմատ, Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները 12,3 միլիոն դրամից հասել են մինչեւ 15,2 միլիոն դրամի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



