Մեծ Բրիտանիայի թագուհին չեզոքություն Է պահպանում ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի հարցում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին քաղաքական չեզոքություն Է պահպանում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ Բրիտանիայում պլանավորված հանրաքվեի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, Բուքինգհեմյան պալատը հայտարարել Է Sun տաբլոիդի հրապարակմանն ի պատասխան:
Թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հայտարարել Է, որ թագուհու եւ ԵՄ-ի կազմում երկրի անդամակցությունը պաշտպանող նախկին փոխվարչապետ Նիք Քլեգի միջեւ ոչ մեծ կոնֆլիկտ Է տեղի ունեցել:
Ըստ թերթի՝ իր աղբյուրը դարձել Է այն բանի վկան, թե ինչպես Է թագուհին Քլեգին ասել, որ ԵՄ-ն ոչ ճիշտ ուղղությամբ Է ընթանում:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել Է, որ չի մեկնաբանելու մտացածին պնդումները: «Թագուհին մնում Է քաղաքականապես չեզոք, ինչպես որ այդ եղել Է 63 տարի շարունակ: Մենք երբեք չենք մեկնաբանում անանուն աղբյուրներից ստացված հնարովի հայտարարությունները: Հանրաքվեի ելքը կորոշեն բրիտանացիները»,- հավելել են Բուքինգհեմյան պալատում:



