Գերմանիան ԵՄ-ի երկրների մեծ մասից հետ է մնացել կին ղեկավարների թվով
МЕЖДУНАРОДНОЕՎերջին երկու տարում Գերմանիայի ընկերությունների ղեկավարների շարքում կանանց թիվը գործնականում չի փոխվել, ինչի մասին վկայում են երկրի Համերկրային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները:
2014 թվականին Գերմանիայի բարձրաստիճան կառավարիչների թվում կանանց բաժինը կազմել Է 29 տոկոս: Դա ավելի քիչ Է, քան Եվրամիության երկրների մեծ մասում, որտեղ ցուցանիշը միջին հաշվով կազմում է 33 տոկոս, նշել է Deutsche Welle-ն:
ԳՖՀ-ում գեղեցիկ սեռի ղեկավարների նվազագույն թիվը շինարարական ճյուղում Է (13 տոկոս), առավելագույնը (62 տոկոս)՝ կրթության եւ նախադպրոցական դաստիարակության ոլորտում: Սակայն այս ցուցանիշները գործնականում համընկնում են այն կանանց ընդհանուր բաժնին, որոնք զբաղված են տվյալ ճյուղերում՝ համապատասխանաբար 13 տոկոս եւ 70 տոկոս:
Վարկանիշի առաջատարը Լատվիան Է, որտեղ ղեկավար պաշտոնների 44 տոկոսն զբաղեցնում են կանայք: Այդ երկրին հաջորդում են Հունգարիան՝ 40 տոկոս, Լեհաստանը եւ Լիտվան՝ 39-ական տոկոս:
Վերջին տեղն զբաղեցնում Է Կիպրոսը, որտեղ կանայք կազմում են ընկերությունների ղեկավարների ընդհանուր թվի ընդամենը 17 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



