Իրանը նավթի արդյունահանման ծավալներն օրական հասցրել է 1.8 մլն բարելի
ЭКОНОМИКАԻրանի կողմից արտահանվող նավթի ծավալները այս պահին կազմում են օրական 1.8 մլն բարել։ Նման տվյալներ է ներկայացնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Shana գործակալությունը։
«Իրանը նավթի արդյունահանումը հասցրել է մինչեւ օրական 1.8 մլն բարելի»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային իրանական նավթային ընկերության (NIOC) ղեկավար Ռոքնեդդին Ջավադիին։
Ջավադին հայտնել է, որ եկող տարվա (մարտի 21) նպատակը նավթի արտադրության ծավալները մինչեւ տարեկան 4 մլրդ բարելի հասցնելն է։ Նա նշել է, որ նավթի արտահանման աճը շարունակվելու է։
Բացի այդ, նրա խոսքով՝ NIOC-ը պետք է տարեկան 2 մլրդ բարել ծավալով նավթ արդյունահանի, որպեսզի իրականացնի արդյունաբերության զարգացման եւ օպտիմալացման եւ նոր հանքավայրերի ուսումնասիրության պլանները։
2011թ. Իրանն արդյունահանում էր օրական 3.6 մլն բարել նավթ։ 2012թ. պատժամիջոցներ կիրառելուց հետո արդյունահանումը նվազել էր մինչեւ 2.7 մլն բարել։ Իսկ 2015թ. երկիրն օրական արդյունահանում էր 2.8 մլն բարել։