Ամերիկյան «Ստեղծագործական ռազմավարությունների» (Creative Strategies) ընկերության տվյալների համաձայն՝ ինտերնետը կարող է դառնալ ապագայի ամենակործանարար տեխնոլոգիական նվաճումը:
Ընկերության հաշվարկները ցույց են տալիս, որ արդեն 2018 թվականին հեռախոսների գինն այնքան կնվազի, որ բոլորը հնարավորություն կունենան օգտվել smartphone-ներից: Սա հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց օգտվել համացանցից, ինչն էլ ավելի կբարձրացնի ըմբոստությունների թիվն ամբողջ աշխարհում:
Կարծես թե տեխնոլոգիական ամենամեծ նորարության պատճառով՝ ի դեմս համացանցի, աշխարհն ունի վտանգ ընկնելու սեփական նվաճման թակարդը:



