Հովհաննես Ազոյանի ուշագրավ հայտարարությունը
ЛАЙФ«Հրապարակ»-ը զրուցել է ճանաչված դերասան, հաղորդավար, հումորիստ Հովհաննես Ազոյանի հետ։ Դերասանը թերթի հետ զրույցում չի բացառել քաղաքական դաշտում հայտնվելը՝ նշելով, որ իրենից ամեն ինչ սպասելի է:
-Հայկական հեռուստատեսային այն քիչ դեմքերից եք, որը մասնակցում է քաղաքական բողոքի ակցիաներին, դիրքորոշում է հայտնում: Ո՞ր ուժի հայացքներն են Ձեզ համար ընդունելի:
-Ինձ համար քաղաքական շատ լուրջ գործունեություն է ծավալել Նիկոլ Փաշինյանը, իմ հերոսն է եղել Նիկոլ Փաշինյանը տարիներ ի վեր, այսօր էլ չի դադարում լինել իմ հերոսը: Նրան մի քիչ անհրաժեշտ է մոդեռն մենեջմենթ, ինքը դրա կարիքն ունի և գնում է դեպի դրան, ես դա տեսնում եմ»։
-Իսկ ապագայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք քաղաքական դաշտում:
-Ինձնից ամեն ինչ սպասեք, բայց այնպես չէի ուզի դա այդպես լիներ, որովհետև իմ նախկին կյանքն ինձ դուր է գալիս»։
-Քաղաքական հայացքների պատճառով Ձեզ երբևէ անհանգստացրե՞լ են:
-Երբեք, որովհետև, կարծում եմ՝ ինձ համարել են ազնիվ խոսափող և կիսել են իմ կարծիքը քաղաքական բոլոր ճամբարներում։ Այնպես է ստացվել, որ ես, Հայկոն ու Մկոն ծնվել ենք ժողովրդի ծոցից։
-Գնահատելով այսօրվա իրականությունը, երկրի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Ես կարծում եմ՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում տեղի է ունենալու սերնդափոխություն։ Այն սերունդը, որը կամուրջ է լինելու հաջորդ սերնդին, կարելի է վստահել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



